Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նոր բանակցություններ սկսելուն՝ ելույթ ունենալով «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության անդամների առջև:
Դա նշանակում է, որ քննարկումները, փաստորեն, ավարտված են: Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում լիագումար նստաշրջանում հավանություն է տվել այն բանաձևին, որը կոչ է անում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, ինչը խիստ հակազդեցություն է առաջացրել Անկարայում: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի խոսքով՝ փաստաթուղթն իր երկրի համար իրավական ոչ մի ուժ չունի: