Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հարավային Կորեայի ընդդիմությունը հավաքել է նախագահի իմպիչմենտի համար անհրաժեշտ ձայներ

Հարավային Կորեայի ընդդիմությունը հավաքել է նախագահի իմպիչմենտի համար անհրաժեշտ ձայներ
30.11.2016 | 19:40

Հարավային Կորեայի ընդդիմությունը հավաքել է նախագահ Պակ Կին Հեի իմպիչմենտի համար բավարար ձայներ՝ հայտարարել է նախագահի հրաժարականին կողմ հանդես եկող «Սենուրի» իշխող կուսակցության պատգամավորների խմբի ներկայացուցիչ Հվան Յան Չուլը։

«Ոմանք կարծում էին, որ մեր վճռականությունը թուլացել է ժողովրդին հղված նախագահի երեկվա ուղերձից հետո, սակայն այդպես չէ։ Այսօր մենք անցկացրել ենք խմբի ժողով, որի ժամանակ հաստատել ենք ավելի վաղ հնչեցված դիրքորոշումը»,- ասել է նա: Իմպիչմենտի հարցով քվեարկությունը ծրագրվում է դեկտեմբերի 2-9-ին։

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ