ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին դրական է արտահայտվել Դոնալդ Թրամփի մասին երեքշաբթի նրա հետ Նյու Յորքում ճաշելուց հետո։ «Կարծում եմ, որ կտեսնեք՝ Ամերիկան շարունակելու է առաջատար լինել աշխարհում այս հարյուրամյակում»,-ասել է Ռոմնին լրագրողներին։
Ռոմնին հավատացած է, որ ԱՄՆ նորըտնիր նախագահ Դոնալդ Թրամփն այն մարդն է, որ ԱՄՆ ժողովրդին կպարգևի ավելի լավ ապագա։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռոմնին Թրամփին ուղղված քննադատական, վիրավորական հայտարարություններ է արել՝ նրան անվանելով «խարդախ»։