Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ադրբեջանում Ալիևին համացանցում վիրավորողները քրեորեն կպատժվեն

Ադրբեջանում Ալիևին համացանցում վիրավորողները քրեորեն կպատժվեն
01.12.2016 | 09:33

Իլհամ Ալիևին համացանցում վիրավորելը Ադրբեջանում քրեորեն հետապնդելի հանցագործություն է: Խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց գլխավոր դատախազի ներկայացրած աղմկահարույց օրինագծին, որի համաձայն՝ սոցիալական ցանցերում նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտությունների հեղինակներին սպառնում է մինչև 1000 դոլար տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարի ազատազրկում: Առավել խիստ պատիժ է սահմանվում այն օգտատերերին, որ հանդես են գալիս կեղծանուններով: Վերջին երկու ամիսներին Ադրբեջանում բուռն քննարկումների տեղիք տված օրինագծի ընդդիմախոսները վստահ են, որ իշխանությունները լրատվական դաշտի տոտալ վերահսկողությունը այժմ էլ համացանցի վրա են տարածում: Ադրբեջանցի իրավապաշտպանների պնդմամբ՝ օրենքը հակասում է ոչ միայն Սահմանադրությանը, այլ նաև եվրոպական կառույցների առջև երկրի ստանձնած պարտավորություններին: Օրենքի ջատագովները վստահ են՝ Ալիևի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարողները պետք է պատժվեն:


Ադրբեջանական Միլի մեջլիսի սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Մալահաթ Իբրահիմ Քըզըն, որ անցած սեպտեմբերին անձամբ էր դիմել գործընկեր պատգամավորներին՝ խնդրելով սեղմ ժամկետներում վերահսկելի դարձնել ադրբեջանական համացանցը, մատնանշել է միջազգային փորձը՝ համոզմունք հայտնելով, թե աշխարհում չկա որևէ երկիր, որի ղեկավարին այնպես ստորացնեն, ինչպես անում են Ադրբեջանում:


«Ադրբեջանական համացանցում մեր պետության, պետականության և հարգարժան նախագահի մասին այնքան բացասական հոդվածներ են գրում, որ անգամ կարդալիս ամաչում ես: Ոչ մամուլի խորհուրդը, ոչ հեռուստառադիոընկերությունների խորհուրդը այս տարիներին որևէ քայլ չձեռնարկեցին այդ երևույթները արմատախիլ անելու ուղղությամբ: Ժամանակն է լրացնենք այդ բացթողումը»,- հայտարարում էր Մալահաթ Իբրահիմ Քըզըն:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ