Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը բիզնեսից հեռանալու է

Թրամփը բիզնեսից հեռանալու է
01.12.2016 | 09:36

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին իր երեխաների հետ մամուլի ասուլիս է տալու, որի ժամանակ կքննարկի բիզնեսից վերջնականապես հեռանալու հարցը՝ այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Օրենքը չի պարտադրում, որպեսզի ես նման քայլի դիմեմ, սակայն գիտակցում եմ կարևորությունը, որ նախագահը չպետք է շահերի բախում ունենա իր ընկերությունների հետ։ Նախագահումն առաջնային է»,- գրել է Թրամփը:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ