Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մոսկվան հույս ունի, որ կստեղծվի Մեծ եվրասիական գործընկերություն

Մոսկվան հույս ունի, որ կստեղծվի Մեծ եվրասիական գործընկերություն
01.12.2016 | 09:39

Մոսկվան հույս ունի, որ կստեղծվի Մեծ եվրասիական գործընկերություն՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կարևորում եմ նոր պայմաններում և նոր հիմքով առաջընթացն ու ինտեգրացիան։ Այդ մոտեցումը Եվրասիայում մեր ինտեգրացիոն քաղաքականության հիմքն է։ Այդ աշխատանքը մենք տանում ենք նաև ԵԱՏՄ շրջանակում, որի գործունեությունը հիմնված է ԱՀԿ-ի բաց և ազատ առևտրի սկզբունքների վրա։ Հույս ունենք, որ մեր գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի հետ բանակցությունները թույլ կտա մեզ ստեղծել Մեծ եվրասիական գործընկերություն»,- ասել է Պուտինը։

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ