ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Rolling Stone-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հիասթափված է ընտրություններում Հիլարի Քլինթոնի պարտությունից։ «Ես հիասթափված եմ այն պատճառով, որ Հիլարին լավ նախագահ կլիներ։ Ինչպես ասել եմ նախագահական նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչակարգը հսկայական աշխատանք է կատարել»,- ասել է ԱՄՆ գործող նախագահը։
Հարցազրույցի օրը ամպամած է եղել, Սպիտակ տունը գրեթե դատարկ, իսկ նախագահ Օբաման հոգնած տեսք է ունեցել։ «Երբ Սպիտակ տան բանալիները փոխանցեմ նոր նախագահին, լիակատար վստահությամբ կարող եմ ասել, որ Ամերիկայում իրավիճակը շատ ավելի լավ է դարձել»,- ասել է նախագահը։