Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Այսօր և վաղը՝ տեղումներ, օդի ջերմաստիճանը բարձրանում է

Այսօր և վաղը՝ տեղումներ, օդի ջերմաստիճանը բարձրանում է
01.12.2016 | 15:48

Դեկտեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, դեկտեմբերի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 6-8 աստիճանով, վաղը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, ցածրադիր գոտիներում՝ հիմնականում անձրև: Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Ջաջուռի, Քեթիի ոլորանները և Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք և Ախուրյան համայնքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:
Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ