ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն ընդունել է Նոբելյան մրցանակի այս տարվա 4 դափնեկիրների: Գրականության բնագավառում մրցանակին արժանացած երգիչ Բոբ Դիլանը նրանց թվում չէր: Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստի փոխանցմամբ՝ երգիչը բացատրություն չի տվել, սակայն ավելի վաղ Օբաման հանդիպել էր երգչին և, ըստ խոսնակի, մեծ բավականություն ստացել նրա հետ շփումից:
Դիմելով Նոբելյան մրցանակակիրներին՝ Օբաման ասել է, որ նրանց աշխատանքը ուղղված է տեխնոլոգիաների զարգացմանը, նոր արտադրանքների ստեղծմանը և կոգևորի ապագա գիտնականներին: