Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ալմազբեկ Ատամբաև. ԵԱՏՄ-ում պետք է իրավահավասարություն լինի

Ալմազբեկ Ատամբաև. ԵԱՏՄ-ում պետք է իրավահավասարություն լինի
02.12.2016 | 12:09

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևն ասել է, որ ԵԱՏՄ երկրների հարաբերությունները պետք է իրավահավասար լինեն, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ խնդիրներ կան: «Մարդիկ այլ բան էին սպասում եղբայրական միությանը անդամակցելուց, բայց մեր դիմաց նորից ոտք են գցում, ԵԱՏՄ-ում հարաբերությունները պետք է իրավահավասար լիեն»՝ ասել է նա, նշելով, որ միությունում տարաձայնություններ կան:

Ատամբաևն ասել է, թե Ղրղզստանը ուրիշ ընտրություն չի ունեցել, բայց եթե Ռուսաստանն ու Ղազախստանը ցանկանում են, որ ԵԱՏՄ-ն մեծ ապագա ունենա, ուրեմն գործընկերությունը պետք է իրավահավասար լինի: «Եթե մենք չանդամակցեինք, կշարունակեինք ապրել շրջափակման պայմաններում, իսկ աշխատանքային միգրանտները մեծ խնդիրներ կունենային»՝ ասել է նախագահը:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ