Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Սիրիայում վարում է քաղաքականություն, որը համընկնում է ռուսականին:
«Մենք այսուհետ ևս կշարունակենք այնպիսի քաղաքականություն, որը հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հարցերում ներդաշնակ է և համընկնում է Ռուսաստանի դիրքորոշմանը ու ենթադրում է մարդասիրական օգնության տրամադրում»,- հայտարարել է Չավուշօղլուն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ Նա ասել է, որ Թուրքիայի քաղաքականությունն անփոփոխ է։ Լավրովը նշել է, որ կողմերը համակարծիք են Սիրիայում ռազմական գործողությունները հնարավորինս շուտ դադարեցնելու հարցում։