Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գրիգորի Կարասինը Բաքվում է

Գրիգորի Կարասինը Բաքվում է
03.12.2016 | 01:04

Աշխատանքային այցով Բաքու է մեկնել ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ Ադրբեջանի արտգործնախարարությունում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Կարասինին ընդունել են ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և փոխնախարար Խալաֆ Խալաֆովը: Կողմերը մի շարք հարցերի թվում քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։


Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում Կարասինը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվելու են նաև հետագայում։ Նրա խոսքով՝ աջակցություն կցուցաբերվի հակամարտության կարգավորման գործուն քայլերին։

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ