Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դոնալդ Տուսկը հավանական է համարում ՌԴ պատժամիջոցների երկարաձգումը

Դոնալդ Տուսկը հավանական է համարում ՌԴ պատժամիջոցների երկարաձգումը
03.12.2016 | 01:10

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կարծում է, որ Եվրամիությունը հաջորդ տարի կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
Լեհական TVN24 հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա նշել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը անցած տարիներին աջակցել են իրեն ՌԴ-ի ռազմական ագրեսիային պատժամիջոցներով պատասխանելու հարցում, և կարծիք է հայտնել, որ հունվարին հերթական անգամ կերկարաձգվեն 6 ամիս ժամկետով: ԵԽ նախագահը միևնույն ժամանակ կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելը կարող է դժվարացնել պատժամիջոցների երկարաձգումը:


«Կարծում եմ, որ ընտրություններից և Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ավելի դժվար կլինի պահպանել Արևմուտքի միասնական, աներկբա դիրքորոշումը Ռուսաստանի վերաբերյալ»,- նշել է Տուսկը: Իր քարոզարշավի ընթացքում Թրամփը հանդես է եկել Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները կարգավորելու օգտին:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ