Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դրամահավաք է հայտարարել քաղաքական նոր կուսակցության համար:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Մենք ցանկանում ենք ի սկզբանե պետության հետ կառուցել ազնիվ հարաբերություններ ու հայտարարում ենք «Նոր ուժերի շարժման» համար միջոցների հանգանակության մեկնարկի և ՈՒկրաինան գերտերություն դարձնելու մեր հավակնոտ պլանների իրականացման մասին: Ցանկացողները կարող են միանալ»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը: