Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բորիս Ջոնսոնը ՆԱՏՕ-ին կոչ է արել պաշտպանական ծախսերը մեծացնել

Բորիս Ջոնսոնը ՆԱՏՕ-ին կոչ է արել պաշտպանական ծախսերը մեծացնել
03.12.2016 | 01:17

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Էստոնիային և Լեհաստանին կոչ է արել մինչև ՀՆԱ 2 տոկոսը մեծացնել պաշտպանական ծախսերը։ Լոնդոնում Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ելույթում նա ասել է. «Ես ուզում եմ, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ հետևի ՀՆԱ 2 տոկոսի չափով համաձայնեցրած թիրախային ծախսերին։ Մեծ Բրիտանիան արդեն հետևում է այդ պլանին, ես ուզում եմ նշել, որ ՆԱՏՕ-ի առավել խոցելի անդամները, այդ թվում՝ Էստոնիան և Լեհաստանը, պետք է անեն նույն բանը»,- ասել է նա։


Ջոնսոնը համաձայնել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ անարդարացի է, որ ՆԱՏՕ-ի մի դաշնակիցը՝ ԱՄՆ-ը, կրում է դաշինքի պաշտպանական ծախսերի 70 տոկոսը, մինչդեռ մյուս 27 երկրները իրենց միջև բաժանում են 30 տոկոսով։

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ