Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողանը թուրքերին խորհուրդ է տվել դոլարը վերածել ոսկու

Էրդողանը թուրքերին խորհուրդ է տվել դոլարը վերածել ոսկու
03.12.2016 | 01:20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել դոլարը վերածել թուրքական լիրայի և ոսկու։ Նրա կարծիքով՝ դա կամրապնդի ազգային արժույթը։ Էրդողանը Ստամբուլում ելույթի ժամանակ ասել է. «Թող արժույթը հանեն բարձերի տակից և վերածեն ոսկու, լիրայի։ Թուրքական լիրայի և ոսկու գինը կբարձրանա։ Մի անհանգստացեք, մենք շուտով կխախտենք այս խաղը։ Նման բան փորձում էին անել նաև 2001-2008 թթ.։

Ես այն ժամանակ էլ հայտարարեցի, որ այդ ամենը կանցնի։ Հիմա էլ նույնն եմ ասում»,-հայտարարել է Էրդողանը։ Նա կոչ է արել նվազեցնել բանկային տոկոսադրույքները՝ ներդրումներ գրավելու համար։ Վերջին ամիսներին լիրայի արժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 11 տոկոսով՝ հասնելով պատմական նվազագույն ցուցանիշի։

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ