Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քերին ու Լավրովը Համբուրգում կքննարկեն Հալեպի հրադադարի հարցը

Քերին ու Լավրովը Համբուրգում կքննարկեն Հալեպի հրադադարի հարցը
03.12.2016 | 12:35

Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպելու են չորեքշաբթի Համբուրգում:
Քերին ու Լավրովն անցած ուրբաթ հանդիպել են Հռմում։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ ԱԳ նախարարը քննարկել են Սիրիայում հրադադարի հարցը, Լիբիայում ու Եմենում տիրող իրավիճակը։

Քերին հայտարարել է, որ իրենք փոխանակվել են սիրիական Հալեպում հրադադարին աջակցելու մասին նոր գաղափարներով, ինչը քննարկվելու է հաջորդ շաբաթվա հանդիպման ժամանակ։

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ