Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփի հեռախոսազրույցները ահաբեկել են դիվանագետներին

Թրամփի հեռախոսազրույցները ահաբեկել են դիվանագետներին
03.12.2016 | 12:37

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ հեռախոսազրույցներ է ունեցել, որոնք շոկի մեջ են գցել դիվանագետներին՝ գրում է The New York Times-ը։
Թրամփն իր հիացմունքն է հայտնել «աշխարհում ամենաերկար իշխող բռնապետերից մեկի»՝ Նուրսուլթան Նազարբաևի հանդեպ, հույս է հայտնել մոտ ժամանակներս այցելել Պակիստան՝ երկիր, ուր Բարաք Օբաման խուսափել է այցելել իր նախագահության ողջ ընթացքում։ Թրամփը դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ դիվանագիտական արարողակարգը խախտող առաջարկով։ «Ասեք ինձ, եթե պատրաստվում եք այցելել ԱՄՆ»,-ասել է Թրամփը։ Իրավիճակը բարդացրել է նրա առաջարկը՝ ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության դեսպան տեսնել հակամիգրացիոն քաղաքականության առաջնորդ Նայջել Ֆարաջին։ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպմանը ներկա է եղել Թրամփի դուստրը, որ հակասում է պետդեպի հաստատած բանակցությունների պրակտիկային։


Սպիտակ տունը դիմել է Թրամփին՝ առաջարկելով «մասնագիտական օգնություն»։ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը նախագահին կոչ է արել այլ պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում հետևել արարողակարգին։

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ