Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իտալիայում սահմանադրական հանրաքվե է

Իտալիայում սահմանադրական հանրաքվե է
04.12.2016 | 21:16

Իտալիայում այսօր սահմանադրական հանրաքվե է։ BBC-ի փոխանցմամբ, այս հանրաքվեն կարող է Եվրամիության նկատմամբ իտալացիների վերաբերմունքի թեստ դառնալ: Հանրաքվեում դրված է Եվրամիության կողմնակից վարչապետ Մատեո Ռենցիին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու առաջարկը, որ, ըստ կառավարության, անհրաժեշտ է երկրում տնտեսական բարեփոխումներն արագ իրականացնելու համար:

Եվրամիությանը դեմ կուսակցությունները քաղաքացիներին հորդորում են դեմ քվեարկել, հուսալով, որ բացասական արդյունքը Ռենցիին կստիպի հրաժարական տալ, ինչը կընձեռի եվրոյի գոտուց դուրս գալու կամ էլ ընդհանրապես Եվրամիությունից հեռանալու հնարավորություն:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ