Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
04.12.2016 | 21:17

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 12.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած, Սարավան-Սիսիան ավտոճանապարհներին մերկասառույց է: Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ