Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռաուլ Կաստրոն խոստացել է շարունակել իր եղբոր գործը

Ռաուլ Կաստրոն խոստացել է շարունակել իր եղբոր գործը
04.12.2016 | 21:20

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն խոստացել է շարունակել եղբոր՝ Ֆիդել Կաստրոյի գործը՝ «պաշտպանել հայրենիքը և սոցիալիզմը»՝ Կուբայի նախագահը հայտարարել է Սանտյագո-դե-Կուբայի Անտոնիո Մասեոյի հրապարակում հանրահավաքի ժամանակ։ Այս հրապարակում այսօր կթաղվի Կուբայի կոմունիստական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի աճյունի փոշին։

Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ Ֆիդել Կաստրոյի անունով չեն անվանակոչվելու շենքեր, փողոցներ, այգիներ և հասարակական այլ վայրեր։ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 26-ին՝ 90 տարեկան հասակում։ Նա Կուբան ղեկավարել է 50 տարի:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ