Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հավայան կղզիներում 90 սմ ձյուն է տեղացել

Հավայան կղզիներում 90 սմ ձյուն է տեղացել
04.12.2016 | 21:21

Վերջին մի քանի օրերին Հավայան կղզիներում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել։ Ձյան ծածկույթի հաստությունը որոշ հատվածներում հասնում է 90 սմ-ի՝ հայտնում է BBC-ին։ Օդերևութաբաններն ասում են, որ ձյունն արևադարձային գոտիներում պատահում է, սակայն այդպիսի ցածր բարձրություններում խիստ հազվադեպ է։ Ամենաշատ տեղումները բաժին են ընկել երկու ամենաբարձր գագաթների՝ Մաունա-Քեյ և Մաունա-Լոա հրաբուխների շուրջ գտնվող շրջաններին։


Գրեթե զրոյական տեսանելիության պայմաններում տեղացիներին կոչ է արվել դուրս չգալ տներից։ Կղզու այլ շրջաններում տեղատարափ անձրևներ են։

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ