Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան միջոցներով, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրի Իրանի հանդեպ պատժամիջոցների երկարաձգման օրենքը։ Ռոհանիի հայտարարությունը հնչել է լուրերի ֆոնին, որ Օբաման մտադիր է ստորագրել Իրանի հանդեպ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու օրենքը, որն ընդունել են Կոնգրեսի երկու պալատները։ Իրանի նախագահի կարծիքով՝ ԱՄՆ-ի մտադրությունը խախտում է ավելի վաղ ձեռք բերված միջուկային համաձայնագիրը: Մենք ձգտում ենք ընդունելի գործարքի պահպանման, սակայն մենք անմիջապես կպատասխանենք դրա իրագործման տատանմանը կամ խախտմանը»։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը կդադարեցնի միջուկային գործարքի իրագործումը, եթե ԱՄՆ-ը երկարաձգի պատժամիջոցները։