Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մատեո Ռենցին տանուլ տվեց հանրաքվեն

Մատեո Ռենցին տանուլ տվեց հանրաքվեն
05.12.2016 | 14:32

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ընդունելով պարտությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում:


Թեև ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ, պարզ է, որ ընտրողների մեծամասնությունը դեմ է քվեարկել բարեփոխումներին, ասել է վարչապետը, որ խոստացել էր բացասական արդյունքի դեպքում հեռանալ: Վերցնելով իր վրա ողջ պատասխանատվությունը՝ նա կոչ է արել մրցակիցների ճամբարին, որ դեմ էին բարեփոխումներին, ձևակերպել իրենց առաջարկները: Այսօր կեսօրից հետո Ռենցին իր հրաժարականի մասին կհայտարարի կաբինետին։

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ