ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խիստ քննադատել է Իսրայելին պաղեստինյան սահմանին՝ Հորդանան գետի Արևմտյան ափի գրավյալ տարածքներում բնակելի թաղամասեր կառուցելու և Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման ջանքերը խոչընդոտելու համար։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ի պատասխան հայտարարել է, թե թաղամասերի կառուցումը խոչընդոտ չէ խաղաղ գործընթացին։