Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ասադը 2017-ի Սիրիայի պետբյուջեն ընդլայնել է 1/3-ով

Ասադը 2017-ի Սիրիայի պետբյուջեն ընդլայնել է 1/3-ով
05.12.2016 | 14:41

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի ստորագրել է դաշնային օրենք 2017-ին 2660 մլրդ սիրիական ֆունտի չափով (մոտ 5,1 մլրդ դոլար) երկրի բյուջեի մասին, հայտնում է SANA գործակալությունը։

Ֆինանսների նախարար Մամուն Համդանն ասել է, որ բյուջեի ծավալը հաջորդ տարի կաճի ավելի քան 34 տոկոսով (680 մլրդ ֆունտով), օրենքի մշակումն անցկացվել է բացառիկ պայմաններում, որոնց բախվել է Սիրիան։ Համդանը վստահեցրել է, որ իր նախարարությունը կաշխատի 2017-ի բյուջեի կատարման վերահսկողության ուժեղացման վրա՝ գերատեսչությունների հետ համակարգմամբ, վարչական ծախսերի օպտիմալացմամբ։ Օրենքը նախատեսում է զինված հակամարտության հետևանքով տուժած ձեռնարկությունների համար փոխհատուցում, միջոցների հատկացում պետական օբյեկտների շինարարությանն ու վերականգնմանը։

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ