Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը դեկտեմբերի 5-ին կամ 6-ին կհայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։ Վարչապետը սոցիալիստների թեկնածուն դառնալու համար պետք է ստանա ընտրողների աջակցությունը նախնական քվեարկության ժամանակ, որը տեղի է ունենալու 2 փուլով՝ 2017-ի հունվարի 22-ին և 29-ին։
Վարչապետը թեկնածությունն առաջադրելու որոշում է կայացրել, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է մասնակցել ընտրություններին։