Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քերին խորհուրդ է տվել Թրամփին

Քերին խորհուրդ է տվել Թրամփին
05.12.2016 | 14:44

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի համար օգտակար կլինի խորհուրդների համար պետդեպին դիմելը՝ մինչ օտարերկրացի առաջնորդների հետ շփվելը՝ հայտնում է Reuters-ը։ «Մեզ հետ կապ չեն հաստատել այդ բանակցություններից որևէ մեկից առաջ։ Մեզ չեն խնդրել տրամադրել թեզեր»,- հայտարարել է Քերին մամլո ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ճիշտ կլիներ հարցնելը մարդկանց, ովքեր տվյալ պաշտոնում աշխատել են տևական ժամանակ։ Նա ցավում է, որ դա տեղի չի ունեցել: Խոսքը վերաբերում է Թայվանի առաջնորդի հետ Թրամփի հեռախոսազրույցին, որից հետո Չինաստանի ԱԳՆ-ն նոտա էր հղել ԱՄՆ-ին:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ