Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը սկսել է քննել երկրի` ԵՄ-ից դուրս գալու հարցով Թերեզա Մեյի կառավարության դատական հայցը:
Կառավարությունը բողոքարկում է Լոնդոնի բարձրագույն դատարանի վճիռը, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ը լքելու իրավական գործընթացը չի կարող սկսվել առանց խորհրդարանի պաշտոնական հավանության: Հարցի քննությունը Գերագույն դատարանում կշարունակվի չորս օր, վճիռը կհրապարակվի հունվարին: