Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռոհանին Օբամայից պահանջում է չվավերացնել Սենատի որոշումը

Ռոհանին Օբամայից պահանջում է չվավերացնել Սենատի որոշումը
06.12.2016 | 09:02

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջել է չվավերացնել Սենատի` դեկտեմբերի 1-ին կայացրած որոշումը, որով Իսլամական հանրապետության դեմ ամերիկյան պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 10 տարով:

«Այս որոշումը կարող է ազդել Իրանի միջուկային ծրագրի կատարման վրա»՝ խորհրդարանում ասել է Ռոհանին: Միջուկային համաձայնագրի վրա Սենատի որոշման հնարավոր բացասական ազդեցության մասին ավելի վաղ խոսել էր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ