ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, որ Իրանի և համաշխարհային տերությունների միջուկային համաձայնագիրն աշխարհն ավելի անվտանգ Է դարձրել։ «Տարածաշրջանում ավելի անվտանգ Է դարձել, Գերմանիայում և ԱՄՆ-ում ավելի անվտանգ Է դարձել, Եվրոպայում, Իսրայելում, աշխարհում ավելի անվտանգ Է: Մեզնից՝ բոլորիցս է կախված դա պահպանելը»,- ասել Է Քերին «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ վաստակի համար» շքանշանով պարգևատրվելու արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հետ արդեն խոսել է միջուկային գործարքի մասին: Ավելի վաղ Թրամփը Իրանի հետ կնքված պայմանագիրը որակել է «աղետ» և «վատթարագույն գործարքը, որի շուրջ բանակցություններ էին վարվում»։