Նոր Զելանդիայում երեք քաղաքական գործիչ հայտարարել է Ջոն Քիի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնի համար պայքարելու մասին:
Պաշտոնին հավակնում են վարչապետի տեղակալ Բիլ Ինլգլիշը, առողջապահության նախարար Ջոնաթան Քոուլմենը և ուղղիչ հաստատությունների նախարար Ջուդիթ Քոլինսը: Նոր Զելանդիայի Ազգային կուսակցության այլ ներկայացուցիչներ նույնպես չեն բացառել, որ կարող են թեկնածուներ առաջադրել: Երեք ժամկետով պաշտոնը զբաղեցրած Քին հրաժարականի մասին հայտարարել է դեկտեմբերի 5-ին:
Ազգային կուսակցության հավաքը, որի ընթացքում նոր առաջնորդ են ընտրելու, կայանալու է դեկտեմբերի 12-ին: