ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2020-ին նախագահի ընտրություններին, փոխանցում է The Hill-ը: Դա կլինի Սպիտակ տուն մտնելու նրա երրորդ փորձը: Բայդենն իր որոշման մասին հայտարարել է Կապիտոլիումում՝ պատասխանելով իր քաղաքական ապագայի վերաբերյալ լրագրողների հարցին:
Պատասխանն այնպես է նրանց զարմացրել, որ փոխնախագահին կրկին հարցրել են, թե նա կատակ չի անում, իսկ նա տևական դադարից հետո բացասական պատասխան է տվել՝ հավելելով, որ ճակատագիրն ամենաանկանխատեսելի կերպով պլաններին միջամտելու սովորություն ունի:
2020-ին Բայդենը կլինի 78 տարեկան, եթե նա շահի ընտրությունները, կդառնա ամենածեր նախագահն ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում: