Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բինալի Յիլդիրիմ. ՌԴ-ից Անկարայի ամենամեծ սպասելիքը վիզային ռեժիմի վերացումն է

Բինալի Յիլդիրիմ. ՌԴ-ից Անկարայի ամենամեծ սպասելիքը վիզային ռեժիմի վերացումն է
06.12.2016 | 17:36

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը աշխատանքային այցով Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարել է, որ ՌԴ-ից Անկարայի ամենամեծ սպասելիքը վիզային ռեժիմի վերացումն է. «Սա իմ առաջին արտասահմանյան այցն է Թուրքիայի վարչապետների համար ավանդական դարձած Ադրբեջան ու Հյուսիսային Կիպրոս այցելելուց հետո։ Մենք կբանակցենք ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, նախագահ Վլադիմիր Պուտինի ու Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ»։

Նա ընդգծել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխել են կարգավորման ժամանակաշրջան. «Կարգավորումը բավական արագ առաջ է ընթանում։ Մենք որոշակի կորուստ ենք վերապրել, սակայն ներկայումս եկել է դա լրացնելու ժամանակը։ Ռուսաստանը դեռ սահմանափակում է թուրքական գյուղմթերքի ներկրումը։ Մենք կքննարկենք դա: Ռուսաստանում ես կքննարկեմ նաև Սիրիայում, ՈՒկրաինայում, Կովկասում տիրող իրավիճակը»։ Վարչապետի խոսքով՝ Թուրքիան վավերացրել է «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը և այժմ ակնկալում է, որ նույնը կանի Ռուսաստանի խորհրդարանը։

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ