Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սոցիալիստ Մանուել Վալսը կպայքարի նախագահության համար

Սոցիալիստ Մանուել Վալսը կպայքարի նախագահության համար
07.12.2016 | 11:30

2017-ի ապրիլին և մայիսին Ֆրանսիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հրաժարական է ներկայացրել, որ պայքարի նախագահի թեկնածու ընտրվելու համար: Հանրապետականները ներկուսակցական ընտրություններում՝ պրայմերիզներում արդեն կողմնորոշվել են, նրանց թեկնածուն երբեմնի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն է:

Նախագահ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը չի առաջադրվի: Սոցիալիստների պրայմերիզները հունվարին են: Առաջինը նախկին վարչապետ Վալսն է հայտնել ընտրարշավին մասնակցելու մտադրության մասին: «Ես հանրապետության նախագահի թեկնածու եմ, ես ունեմ ներուժ, ես ունեմ երկրիս ծառայելու ցանկություն, դա անելու լիակատար համոզմունք»,- ասել է Մանուել Վալսը:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ