Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ը Ճապոնիային կվերադարձնի Օկինավայի 4 հազար հեկտարը

ԱՄՆ-ը Ճապոնիային կվերադարձնի Օկինավայի 4 հազար հեկտարը
07.12.2016 | 11:32

ԱՄՆ-ը ու Ճապոնիան պայմանավորվել են, որ ԱՄՆ-ը դեկտեմբերի 22-ից կվերադարձնի Օկինավայի 4 հազար հեկտար հողատարածքը՝ մի մասը այն տարածքի, որտեղ տեղակայված էին ամերիկյան ռազմակայանները:

Տարածքը գտնվում է կղզու հյուսիսային հատվածում՝ հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարարությունը վարչապետի և ԱՄՆ պաշտպանության նախարարի հանդիպման արդյունքներով: Սա ամենամեծ հողակտորն է, որը ԱՄՆ-ը Ճապոնիային է վերադարձնում 1972-ից ի վեր:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ