Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը թույլ չի տալու ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին խզել միջուկային համաձայնագիրը։
«ԱՄՆ ընտրություններում հաղթել է մի մարդ, ում բարձր հայտարարությունները լայն արձագանք են գտել և Եվրոպայում, և Ասիայում, և ԱՄՆ-ում։ Ինչպես մեր ղեկավարն էր ընդգծել, մենք այդ իրադարձությամբ ոչ հիացած ենք, ոչ էլ տխրել ենք։ Ինչպիսին էլ լինեն ԱՄՆ ընտրյալ նախագահի գործողությունները, մենք շարունակելու ենք շարժվել մեր ուղիով»,- ընդգծել է Իրանի նախագահը Թեհրանի համալսարանում ելույթի ժամանակ։