ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ բանակցությունները անվանել է բովանդակային:
«Մենք բովանդակային բանակցություններ ենք վարել, քննարկել ենք թեմաների լայն շրջանակ՝ առևտուր, ներդրումներ, էներգետիկա՝ նավթագազային, ատոմային, արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն»,- ասել է Մեդվեդևը: Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով ՌԴ է ժամանել նախօրեին: Մոսկվայում Թուրքիայի վարչապետին կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: