Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Անգելա Մերկելը դեմ է դեմքը փակող հագուստ կրելուն

Անգելա Մերկելը դեմ է դեմքը փակող հագուստ կրելուն
07.12.2016 | 11:43

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արգելել դեմքը փակող հագուստը՝ փարանջա կամ նիքաբ: «Մեզ մոտ ընդունված է ցույց տալ դեմքը, այդ իսկ պատճառով թաքցնելը անթույլատրելի է»,- հայտարարել է Մերկելը՝ իր գլխավորած քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարի ժամանակ:


ՔԴՄ-ի ներկայացուցիչները ավելի վաղ նույնպես դեմ են արտահայտվել դեմքը փակող մահմեդական հագուստ կրելուն, դատարաններում և այլ պետական հիմնարկներում, մեքենա վարելիս: Մերկելը հայտարարել է, որ փախստականների հոսքի հետ կապված իրավիճակը, որը ստեղծվել էր Գերմանիայում 2015-ի ամռանը, «չպետք է կրկնվի»: Նա ընդգծել է, որ փախստականները «Գերմանիայում պաշտպանություն են գտել պատերազմից և հետապնդումներից»:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ