Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օլանդի վարկանիշը 13 տոկոսով աճել է

Օլանդի վարկանիշը 13 տոկոսով աճել է
07.12.2016 | 11:47

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշն սկսել Է աճել, երբ նա հայտարարել է, որ չի մասնակցելու 2017-ի նախագահական ընտրություններին՝ վկայում են Ifop-Fiducial-ի հարցման արդյունքները:


Օլանդի հայտարարությունից հետո վարկանիշն աճել Է 13 տոկոսով: Այժմ հարցվածների 29 տոկոսն Է դրական գնահատում նախագահի գործունեությունը: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ սա նրա ամենաբարձր վարկանիշն Է 2013-ի հոկտեմբերից: Հարցման մասնակիցների մեծամասնությունը (55 տոկոսը) կարծում Է, որ Օլանդը վարում Է Ֆրանսիայի շահերը պաշտպանող արտաքին քաղաքականություն: Հարցմանը մասնակցել է 983 մարդ՝ դեկտեմբերի 2-3-ին:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ