Ռուսաստանն ու Թուրքիան կարող են տարեկան ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի, սակայն անհրաժեշտ են որոշակի քայլեր՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը։
Նրա խոսքերով՝ վերջին մեկ տարում նվազել է ապրանքաշրջանառության ծավալը, որը մինչ այդ հասել էր 36 միլիարդ դոլարի. «Մենք պետք է կատարենք վիթխարի աշխատանք։ Մեր կարծիքով՝ 100 միլիարդ դոլարը իրագործելի նպատակ է»։
Յիլդիրիմը կարևորել է Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների վերացումը, վիզային ռեժիմի վերացումը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ռազմավարական ներդրման կարգավիճակ կշնորհի Աքքույուի ատոմակայանին։