Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գարո Փայլանը Թուրքիայի փոխվարչապետին «գյավուր» արտահայտության համար հարցեր է հղել

Գարո Փայլանը Թուրքիայի փոխվարչապետին «գյավուր» արտահայտության համար հարցեր է հղել
07.12.2016 | 11:50

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հարցում է ուղարկել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին` պահանջելով պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել «գյավուր» արտահայտությամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը: «Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի «գյավուր» արտահայտության վերաբերյալ նրան հարցում ենք ուղարկել և հետևյալ հարցադրումներն արել.


1. Չե՞ք մտածում, որ նվաստացրել եք քրիստոնեական համայնքին, որի անդամներից մեկն էլ ես եմ, և Թուրքիայի ոչ մուսուլման ժողովուրդներին, «գյավուր» բառը կիրառելով, որը Թուրքական լեզվագիտական ընկերության համաձայն նշանակում է «անկրոն» կամ «մուսուլման չհանդիսացող որևէ մեկը», լեզվաբան Սևան Նիշանյանի բառարանի համաձայն` «կրակապաշտ» կամ «մուսուլման չհամարվող» իմաստն ունի, շատ ասացվածքներում և արտահայտություններում օգտագործվում է նվաստացնող իմաստով, իսկ ժողովրդի շրջանում կիրառվում է բացասական իմաստով:
2. Ի՞նչ եք կարծում, ձեր խոսքերը չեն համարվո՞ւմ ատելության խոսք` այն պարագայում, երբ ընդունված է որպես այդպիսին ընդունել «որևէ խմբին կամ անձին ռասայական, սեռական, տարիքային, ազգային, կրոնական պատկանելության կամ սեռական հակվածության պատճառով ստորացնելը կամ սպառնալից լեզվով խոսելը:
3. Աչքի առաջ ունենալով, որ նմանօրինակ արտահայտությունները վերածվում են ատելության հանցագործությունների` ինչ կարծիքի եք, կարո՞ղ է ձեր ելույթը պատճառ դառնալ ատելության հողի վրա գործված հանցագործությունների»:


Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Քասթամոնու քաղաքում դեկտեմբերի 4-ին ելույթի ժամանակ հայտարարություն էր արել, որը տարբեր քննարկումների պատճառ էր դարձել: Փոխվարչապետը ասել էր. «Մեզ համար անկախությունը գյավուրին «գյավուր» ասելով նրա դիմաց կանգնել կարողանալն է»:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ