Երեկ ուշ երեկոյան զինյալ խմբավորումները նահանջել են Հին Հալեպի ամբողջ տարածքից, հաղորդում է Հալեպի «Գանձասար» պարբերականը: «Ոմանք համաձայնեցին հանձնվել սիրիական բանակին՝ վայր դնելով զենքերը»,- շարունակում է «Գանձասարը»:
Սիրիայի կառավարական բանակը լիակատար վերահսկողություն է հաստատել Հին Հալեպի Աղիոր, Քասթըլ Հարամի, Բաբ ալ-Հադիդ և մերձակա թաղամասերի նկատմամբ։ Սպասվում է սիրիական բանակի հրամանատարության պաշտոնական հայտարարությունը, նշում է «Գանձասարը»: