Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մեքսիկայի ԱԳՆ. ԱՄՆ-ն չի պարտադրի սահմանային պատի համար վճարել

Մեքսիկայի ԱԳՆ. ԱՄՆ-ն չի պարտադրի սահմանային պատի համար վճարել
08.12.2016 | 08:39

Մեքսիկայի արտգործնախարար Կլաուդիա Ռուիս Մասիեուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի տնօրինում մեխանիզմի, որը մեքսիկական կողմին կստիպեր վճարել ընդհանուր սահմանին պատի կառուցման համար: Պատի գաղափարը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփինն է, նա կարծում է, որ դա կօգնի հանցավորության և ապօրինի միգրացիայի դեմ պայքարին: Ռուիս Մասիեուն երեքշաբթի հանդիպել է Մեքսիկայի խորհրդարանի քաղաքական համակարգման խորհրդի հետ:

Նախարարը պատգամավորներին համախմբվելու և ԱՄՆ-ի հետ կապեր ունեցող ձեռնարկատիրական շրջանակների հետ ավելի սերտ աշխատելու կոչ է արել, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների գործում պոտենցիալ դաշնակիցներին ակտիվացնեն:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ