Համբուրգում ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակում կկայանա ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ սպասվում են ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ձևաչափով հանդիպումներ։
«Պլանավորվում է հանդիպումներ անցկացնել մեր գործընկերների հետ Հայաստանից, Ավստրիայից, Ղազախստանից, Իսպանիայից ևայլն։ Անխոս, ակտիվ աշխատանք կտարվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի միջոցառումների ժամանակ»,- ասել է Զախարովան։