Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արտահերթ ընտրություններ չանցկացնելու դեպքում ՈՒկրաինային քաոս է սպառնում

Արտահերթ ընտրություններ չանցկացնելու դեպքում ՈՒկրաինային քաոս է սպառնում
08.12.2016 | 17:07

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին գիտի, թե ինչ է անելու, եթե որոշեն իրեն զրկել ուկրաինական քաղաքացիությունից: Deutche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նա ասել է. «Դե ոչինչ, լավագույն դեպքում կապրեմ որևէ միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում», հավելելով, թե իրադարձությունների զարգացման նման սցենարն իր համար աբսուրդի ժանրից կլինի: Մի քանի շաբաթ առաջ Սաակաշվիլին էր պնդում, որ ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրահանգել է իրեն ուկրաինական քաղաքացիությունից զրկելու իրավական մեխանիզմներ մշակել: Օդեսայի նախկին նահանգապետի ուկրաինական անձնագիրն առգրավելու կոչեր էին հնչում նաև Գերագույն ռադայում:


Չնայած այդ հայտարարություններին՝ Սաակաշվիլին շարունակում է «Նոր ուժերի շարժման» ձևավորումը` պատրաստվելով իր աջակիցներին միավորող քաղաքական ուժի գրանցմանը արդարադատության նախարարությունում: Deutche Welle-ին տվա հարցազրույցում նա պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ի վիճակի կլինի իր կողմնակիցների հետ մեծամասնություն կազմել Գերագույն ռադայում: «Հենց մենք մեծամասնություն ունենանք՝ ուժեղ մեծամասնություն, կկարողանանք ցանկացած օրենք ընդունել, հաղթահարել նախագահի վետոն, իմփիչմենթ հայտարարել իշխանության ցանկացած ճյուղի: Ես, իհարկե, նախագահ Պորոշենկոյին իմփիչմենթով չեմ սպառնում, բայց և այնպես, ակնհայտ է, որ դա այն գործիքն է լինելու, որի միջոցով մեր քաղաքականությունն ենք կյանքի կոչելու»,- նշում է Սաակաշվիլին:


Նրա խոսքով՝ իր ղեկավարած քաղաքական ուժի առաջնահերթությունը Գերագույն ռադայի լուծարմանը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը հասնելն է: «Եթե արտահերթ ընտրություններ չլինեն, եթե Ռադայի ներկայիս կազմը աշխատի ևս երկուսուկես տարի, մեծ է լինելու քաոսային իրավիճակի ստեղծման վտանգը: ՈՒկրաինան այժմ հետընթաց է ապրում: Եթե նույնիսկ առաջնորդվելու լինենք կառավարության հրապարակած լավատեսական կանխատեսումներով, ուկրաինական տնտեսությունը 15 տարի հետո միայն կհասնի այն մակարդակին, որ կար Յանուկովիչի պաշտոնավարման վերջին տարում` 2013-ին»,- պնդում է Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ ՈՒկրաինայի համար խիստ կարևոր է նոր քաղաքական դասի ձևավորումը: Միխեիլ Սաակաշվիլու համոզմամբ՝ անցած 25 տարիներին ՈՒկրաինայի քաղաքական դաշտի դերակատարները ձախողել են իրենց բոլոր խնդիրները:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ