Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քերին և Լավրովը կհանդիպեն Համբուրգում

Քերին և Լավրովը կհանդիպեն Համբուրգում
08.12.2016 | 17:13

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 8-ին կարող են հանդիպել Համբուրգում: «Քերին երեքշաբթի հայտարարել է, որ նախատեսում է Համբուրգում հինգշաբթի հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և փորձել առաջ շարժվելու ճանապարհ գտնել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երեքշաբթի Քերին հայտարարել է, թե հույս ունի այս շաբաթ Ռուսաստանի հետ համաձայնության գալ Սիրիայի շուրջ քաղաքական բանակցությունների անցնելու անհրաժեշտության հարցում: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Լավրովը դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում կմասնակցի ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստին: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ