Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վթարվել է պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենան

Վթարվել է պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենան
08.12.2016 | 18:44

Այսօր ժամը 11-ի սահմաններում Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորիս քաղաքի մոտակայքում վթարվել է պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը: Վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդը) և անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։ Նախարար Վիգեն Սարգսյանը պատահարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել: Վթարի հանգամանքները դեռևս ճշտված չեն:

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում համապատասխան ծառայությունների աշխատակիցները։

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ