Եվրամիությունը ՈՒկրաինայի և Վրաստանի քաղաքացիներին կթույլատրի առանց վիզայի մուտք գործել ԵՄ երկրների տարածք:
Պայմանավորվածությունը վերջ է դրել ԵՄ-ի խոստացված հնարավորության կասեցման խոսակցություններին: Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել էր, որ ցավագին բարեփոխումների դիմաց ՈՒկրաինային ու Վրաստանին տրված խոստումը չիրագործելով՝ ԵՄ-ն վտանգում է հեղինակությունը: