Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուսաստանը և Սիրիան մերժել են Հալեպում հրադադարի կոչերը

Ռուսաստանը և Սիրիան մերժել են Հալեպում հրադադարի կոչերը
09.12.2016 | 10:48

Ռուսաստանը և Սիրիան մերժել են Հալեպում հրադադար հաստատելու՝ սիրիական զինված ընդդիմության և արևմտյան երկրների կոչերն ու հայտարարել են, որ ամեն ինչ կանեն քաղաքն ամբողջությամբ գրավելու և վեցերորդ տարին շարունակվող պատերազմի ընթացքի մեջ վճռական փոփոխություն մտցնելու համար:

Սիրիայի ընդդիմությունը կորցրել է այս տարվա նոյեմբերի դրությամբ իր հսկողության տակ եղած տարածքի 75-80 տոկոսը, այդ թվում՝ Հին Հալեպ թաղամասը: «Հալեպի գրավումն ամբողջությամբ կփոխի Սիրիայի համար պատերազմի ընթացքը»,- ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ալ-Վաթան» պարբերականին և ավելացրել.- «Դա չի լինի պատերազմի ավարտ, բայց կլինի հսկայական քայլ այդ ուղղությամբ»:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ